Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 31 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 196. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը անվավեր համարելը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 196. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը անվավեր համարելը

1. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման համար մաքսային մարմինների տրամադրած թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը։

2. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր է համարում մաքսային մարմինը, եթե բացահայտվում է, որ՝

1) այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ ապրանքների, վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների, չափաքանակների վերաբերյալ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման.

2) չեն պահպանվել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի համար օրենքով և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմանները և պահանջները։

3. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ամսաթվից։

4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերը և հարկերը ենթակա են վճարման Միության մաքսային օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։

5. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության անվավեր համարելու կարգը և որոշման ձևը սահմանում է կոմիտեն։

(196-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։