Հոդված 60. Վիճակագրական նպատակներով օգտագործվող փաստաթղթերն ու տեղեկությունները
Հոդված 60. Վիճակագրական նպատակներով օգտագործվող փաստաթղթերն ու տեղեկությունները
1. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մաքսային մարմիններին տրամադրված տեղեկությունները, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման նպատակով օգտագործվող փաստաթղթերը և տեղեկությունները:
2. Մաքսային վիճակագրության նպատակներով հավաքված տեղեկությունները մաքսային մարմինները չեն կարող օգտագործել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք չեն կարող հրապարակել, օգտագործել անձնական նպատակների համար, տրամադրել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վերաբերյալ Կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է մաքսային մարմին՝ Կառավարության սահմանած կարգով՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:
(60-րդ հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)