Անցնել բովանդակությանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 34. Մաքսային փոխադրողը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 34. Մաքսային փոխադրողը

1. Մաքսային փոխադրողը Միության մաքսային օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:

2. Իրավաբանական անձի` մաքսային փոխադրողների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածով:

3. Մաքսային փոխադրողների կարգավիճակը հավաստվում է կոմիտեի տրամադրած փաստաթղթով, որի ձևը և կիրառման կարգը սահմանվում են Միության հանձնաժողովի որոշմամբ:

4. Մաքսային փոխադրողի և ապրանք առաքողների միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:

5. Մաքսային փոխադրողը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները:

(34-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։