Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 13 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 94. Հայաստանի Հանրապետությունում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 94. Հայաստանի Հանրապետությունում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետության տարածք «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ ենթակետերի համաձայն, պայմանական բաց թողնված ապրանքների` Միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերելու համար Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մաքսատուրքի, հարկերի վճարումը կարող է իրականացնել հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամ այդ ապրանքների նկատմամբ օրինական տիրապետման իրավունք ունեցող այլ անձ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մաքսատուրքի, հարկերի գումարների վճարումը կատարում են նույն մասում նշված անձինք՝ ապրանքների պայմանական բաց թողնում իրականացրած մաքսային մարմին ներկայացրած դիմումի հիման վրա: Մաքսային մարմին ներկայացվող դիմումը պարունակում է նշումներ՝

1) ապրանքների պայմանական բաց թողնման համար հիմք համարվող մաքսային հայտարարագրի համարի վերաբերյալ.

2) մաքսատուրքի, հարկերի վճարման վճարային փաստաթղթի վավերապայմանների վերաբերյալ:

3. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում նշված ապրանքների համար մաքսատուրքերը և հարկերը վճարվում են ապրանքների պայմանական բաց թողնման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագրում հաշվարկված, սակայն օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների տրամադրման արդյունքում չվճարված գումարների չափով։

4. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար վճարվում է մաքսատուրք` Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված և ապրանքների բաց թողնման ժամանակ փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի գումարների դրական տարբերության չափով:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսատուրքերը և հարկերը վճարվում են սույն օրենքով նախատեսված համապատասխան հաշիվներին:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսատուրքերի և հարկերի վճարումը հաստատվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին կոմիտեի սահմանած ձևով մաքսատուրքի, հարկերի վճարման անդորրագիր տրամադրելու միջոցով:

7. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում և վճարվում:

(94-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։