Հոդված 38. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման պայմանները
Հոդված 38. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման պայմանները
1. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ հոդվածով։
2. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պարունակում է՝
1) ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպչի անվանումը, նշում` գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ժամանակավոր պահպանման պահեստի տեսակը.
3) ժամանակավոր պահպանման պահեստի շինության և (կամ) բաց հրապարակի գտնվելու վայրի մասին տեղեկություններ.
4) վկայական տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։