Հոդված 92. Մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը
Հոդված 92. Մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը
1. Ներմուծման մաքսատուրքը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքի, վճարվում է Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին և չի կարող հաշվանցվել այլ վճարների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման համար մաքսատուրքերը և հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Միության հանձնաժողովի սահմանած հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերը վճարվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կիրառվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտահանման մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Ներմուծման մաքսատուրքերը կարող են վճարվել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը` սույն օրենքով և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
7. Միության հանձնաժողովի սահմանած հատուկ, հակագնագցման և փոխհատուցման մաքսատուրքերը վճարվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված կարգով:
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մաքսատուրքը, հարկերը և Պետական տուրքը վճարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
(92-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-229-Ն)