ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 12 · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 84. Մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը
Հոդված 84. Մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը
1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն բաժնով սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ կանոններով, ապա դա որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, այդպիսիք չեն կարող լինել`
1) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող որևէ տարբերակ.
2) արտադրության ծախսերը, բացառությամբ սույն օրենքի 83-րդ հոդվածին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.
3) նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.
4) կամայական արժեքները: