Հոդված 199. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման ժամկետները
Հոդված 199. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման ժամկետները
1. Հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրում են մաքսային մարմինները մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
2. Կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բաց թողնումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև մեկ տարի ժամկետով:
3. Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
(199-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)