Անցնել բովանդակությանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Մաքսային մարմինների գործունեության գերատեսչական վերահսկողությունը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 16. Մաքսային մարմինների գործունեության գերատեսչական վերահսկողությունը

1. Օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կոմիտեն կամ մաքսային մարմնի վերադաս պաշտոնատար անձը ցանկացած ժամանակ իրավունք ունի կոմիտեի գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու մաքսային գործի բնագավառում այլ մաքսային մարմնի կամ մաքսային մարմնի այլ` ավելի ցածր պաշտոնատար դիրք գրավող պաշտոնատար անձի` Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող որոշումը, ինչպես նաև ձեռնարկելու Միության մաքսային օրենսդրությամբ և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ` ոչ իրավաչափ որոշում կայացրած մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) նկատմամբ։

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի որոշումը գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելուց (փոփոխելուց) հետո պահանջվում է մաքսային գործի բնագավառում նոր որոշման ընդունում, այդպիսի որոշումն ընդունում է կոմիտեի կողմից լիազորված մաքսային մարմինը` Միության մաքսային օրենսդրությանը և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` մաքսային հսկողության անցկացման համար սահմանված ժամկետներում։

(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։