Անցնել բովանդակությանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

Հոդված 19. Մաքսային մարմնի կողմից ընդունված որոշման, իրականացված գործողության (անգործության) վերաբերյալ տեղեկատվության ստացումը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 19. Մաքսային մարմնի կողմից ընդունված որոշման, իրականացված գործողության (անգործության) վերաբերյալ տեղեկատվության ստացումը

1. Անձինք իրավունք ունեն մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ հարցում կատարելու մաքսային մարմին, եթե այդ որոշումը, գործողությունը կամ անգործությունն առնչվում է նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին:

2. Հարցումը պետք է կատարվի ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) մասին անձին հայտնի դառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

3. Անձը կարող է տեղեկատվությունը ստանալու հարցումը ներկայացնել ինչպես բանավոր, այնպես էլ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ օրենքով սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։