ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 42. Իրավաբանական անձին մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները
Հոդված 42. Իրավաբանական անձին մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները
1. Իրավաբանական անձին մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 29-րդ հոդվածով։
2. Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պետք է պարունակի՝
1) մաքսային պահեստի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) մաքսային պահեստի տեսակը.
3) մաքսային պահեստի շինությունների և (կամ) բաց հրապարակների գտնվելու վայրը.
4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։