Անցնել բովանդակությանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 53. Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրի վարման կարգը և լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառվելու վկայականը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 53. Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրի վարման կարգը և լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառվելու վկայականը

1. Կոմիտեն իրականացնում է լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային ռեեստրի վարումը և ապահովում է դրա պարբերական հրապարակումը տեղեկատվական համակարգերի միջոցով:

2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը իրավաբանական անձին տրամադրում է կոմիտեն՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վերաբերյալ վկայական տալու միջոցով և ճանաչվում է այն պետության տարածքում, որի մաքսային մարմինը տվել է այդ կարգավիճակը։ Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վերաբերյալ վկայականը պարունակում է՝

1) լիազորված տնտեսական օպերատորի անվանումը, գործունեության իրականացման վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) տեղեկատվություն մաքսային վճարների, հարկերի վճարման ապահովումը հավաստող փաստաթղթի վերաբերյալ.

3) տեղեկատվություն լիազորված տնտեսական օպերատորին տրամադրված պարզեցված ընթացակարգերի մասին.

4) տեղեկատվություն պարզեցված ընթացակարգով մաքսային ձևակերպումներ իրականացնելու վայրի մասին:

3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վերաբերյալ վկայականը ուժի մեջ է մտնում տրամադրման օրը և գործում է անժամկետ:

4. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վկայականի տրամադրման համար իր ներկայացրած տեղեկությունների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել կոմիտե` տեղեկությունների փոփոխությունից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լիազորված տնտեսական օպերատորի ներկայացրած տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է վկայականը կամ սույն օրենքով սահմանված կարգով տրամադրում է նոր վկայական:

(53-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։