Անցնել բովանդակությանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

Հոդված 63. Ապրանքների դասակարգումը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 63. Ապրանքների դասակարգումը

1. Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը նշվում են մաքսային հայտարարագրերում և մաքսային մարմիններին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերում:

2. Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում մաքսային մարմինը հայտարարատուից կարող է պահանջել ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները հայտարարատուն մաքսային մարմիններ ներկայացնում է հնգօրյա ժամկետում` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

4. Մաքսային մարմիններ ներկայացված մաքսային հայտարարագրում հայտարարատուի հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ճշգրտելու, ինչպես նաև դասակարգման համար լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության առաջացման դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումը և բաց թողնումն իրականացվում են հայտարարատուի նախապես հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագրին համապատասխան` հայտարարատուի կողմից առաջարկվող և մաքսային մարմինների որոշած ծածկագրերի կիրառման արդյունքում առաջացած` մաքսային վճարների դրական տարբերության չափով բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած երաշխիքի ներկայացման դեպքում մինչև 90 օր ժամկետով, հետագայում, ըստ վերջնական ընդունված որոշման, վերահաշվարկված մաքսային վճարների և վճարված մաքսային վճարների դրական տարբերությունը պետական բյուջե վճարելու պայմանով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի տարածվում ոչ սակագնային կարգավորման ենթակա այն ապրանքների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված են ներմուծման և արտահանման արգելքներ և (կամ) սահմանափակումներ, որոնց առկայության դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացքը կասեցվում է Միության օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` մինչև ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից որոշման կայացումը:

6. Մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցումից հետո մինչև ապրանքների բաց թողնումը ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերվելու դեպքում մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը կազմում է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա կոմիտեն ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում:

Կոմիտեի ընդունած՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի անվանումը, ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

2) հայտարարատուի անվանումը.

3) ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և այն հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու համարը, որով հայտարարագրվել է դասակարգվող ապրանքը, ինչպես նաև մաքսային հայտարարագրում ապրանքի համարը, որի համար ընդունվել է ապրանքի դասակարգման մասին որոշումը.

4) ապրանքի անվանումը (մանրամասն նկարագիրը).

5) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ տեղեկությունները.

6) ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը՝ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

7) ընդունված որոշման հիմնավորումը, պատճառը և ԱՏԳ ԱԱ մեկնաբանման համապատասխան կանոնին հղումը:

7. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը կարող է տրամադրվել մաքսային մարմինների պաշտոնական ձևաթղթով` մաքսային մարմնի նամակի ձևով, կամ կարող է համարվել ստուգում իրականացնելու վերաբերյալ որոշման կամ մաքսային վճարների կամ տույժերի գանձման վերաբերյալ որոշման բաղկացուցիչ մաս:

8. Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը պարտադիր է հայտարարատուի համար:

9. Ապրանքների բաց թողնումից հետո ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկվում է հայտարարատուին: Սույն մասով նախատեսված որոշմամբ հաստատված ԱՏԳ ԱԱ ծածկագրի փոփոխության արդյունքում մաքսատուրքի, հարկերի չվճարված կամ պակաս վճարված գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված` օրենքով սահմանված տույժերի և տուգանքների գանձումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան:

(63-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։