Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-10-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 45 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 249. Միջազգային փոստային առաքումներով ապրանքների և ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը

գործել է մինչև 2022-10-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 249. Միջազգային փոստային առաքումներով ապրանքների և ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը

(վերնագիրը փոփ. 06.07.22 ՀՕ-323-Ն)

1. Միջազգային փոստային առաքումներով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 44-րդ գլխի և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի համաձայն:

2. Միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացվում են միջազգային փոստափոխանակման վայրերում կամ կոմիտեի սահմանած այլ վայրերում:

3. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 49-րդ գլխին և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին և սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններին համապատասխան:

4. Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, և (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:

5. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` մաքսատուրքի դրույքաչափը:

6. Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

7. Այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով կամ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է մաքսային վճարների վճարում միասնական դրույքաչափով, ապա դրանց վճարումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից տրվող մուտքի օրդերի հիման վրա, որի ձևը և լրացման կարգը հաստատում է կոմիտեն:

8. Այն դեպքերում, երբ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է հարկերի վճարում առանձին հարկատեսակների մասին օրենքներին համապատասխան, ապա հարկերի վճարումն իրականացվում է համապատասխան օրենքներով նախատեսված կարգով՝ ներմուծման հարկային հայտարարագրի հիման վրա:

9. Կոմիտեն ապահովում է ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման կանոնների մասին տեղեկատվության մատչելիությունը, այդ թվում՝ տրանսպորտային և զբոսաշրջային կազմակերպություններում հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով կազմված տեղեկատվական թերթիկների տարածման միջոցով, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման վայրերում ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվական ցուցանակների տեղադրման միջոցով:

10. Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով սահմանված չափերը չեն ներառում սույն օրենքի 249.1-ին հոդվածում նշված անձանց անձնական օգտագործման ապրանքները, որոնց բնաիրային չափերը սահմանում է Կառավարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ֆիզիկական անձանց անձնական օգտագործման իրերը:

11. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

12. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

13. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

14. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

15. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

16. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

17. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

18. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

19. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

20. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

21. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

22. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

23. (մասն ուժը կորցրել է 17.04.20 ՀՕ-234-Ն)

24. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները ծառայության ավարտից հետո, առանց մաքսային վճարների (բացառությամբ Պետական տուրքի) վճարման, կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների:

Սույն մասով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Կառավարությունը:

(249-րդ հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն, 14.11.19 ՀՕ-229-Ն, 17.04.20 ՀՕ-234-Ն, փոփ., խմբ. 06.07.22 ՀՕ-323-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։