ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 30 · «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 188. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները ապրանքները մաքսային պահեստում փաստացի չտեղակայելու դեպքում
Հոդված 188. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները ապրանքները մաքսային պահեստում փաստացի չտեղակայելու դեպքում
1. Մաքսային պահեստում` մեծ չափերի պատճառով փաստացի չտեղակայվող ապրանքների տեղափոխումը «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր թույլտվության հիման վրա` կոմիտեի սահմանած կարգով:
2. Մաքսային պահեստում ապրանքներն առանց փաստացի տեղակայելու դեպքում, դրանց նկատմամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգ սահմանող անձը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների մասին հաշվետվություն՝ կոմիտեի սահմանած կարգով:
(188-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)