ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 45 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 257. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի կիրառմամբ բռնագրավված գույքի և դրամական միջոցների տնօրինումը
Հոդված 257. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի կիրառմամբ բռնագրավված գույքի և դրամական միջոցների տնօրինումը
1. Դրամական միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարանները բռնագրավել են այն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով, որոնց բացահայտման կամ կանխման ժամանակ օգտագործվել է «վերահսկելի մատակարարման» մեթոդը, ինչպես նաև ստացվել են բռնագրավված գույքի իրացումից, բաշխվում են այն պետությունների միջև, որոնց մաքսային և այլ իրավասու մարմինները մասնակցել են այդ մեթոդի կիրառմանը` Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների և օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների միջև եղած պայմանավորվածության համաձայն:
(257-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-236-Ն)