Անցնել բովանդակությանը
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 45 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 251. Օտարերկրյա առանձին անձանց կողմից ապրանքների տեղափոխումը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 251. Օտարերկրյա առանձին անձանց կողմից ապրանքների տեղափոխումը

1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, դրանց անձնակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից օգտվող օտարերկրյա անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրյա անձանց պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխելու համար Միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխով նախատեսված պայմաններից ավելի արտոնյալ պայմաններ սահմանված լինելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված պայմանները:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների տեղափոխման համար արտոնությունները սահմանված են Միության մաքսային օրենսդրությամբ և անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրումն իրականացվում է մաքսային մարմին տվյալ կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից ստորագրված գրավոր դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումը ներկայացվում է երկու օրինակից և պարունակում է տեղեկատվություն ապրանքներն ուղարկողի և ստացողի անվան, գտնվելու վայրի, ապրանքի բնութագրի, քանակի (քաշի, ծավալի) վերաբերյալ:

5. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը.

2) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը:

6. Ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև անձի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ լիազորագիր:

գ լ ու խ 46

մաքսանենգությունը, նախաքննությունը, հետաքննությունը եվ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։