Անցնել բովանդակությանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 52. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման համար դիմումը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 52. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման համար դիմումը

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը կոմիտե էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է ներկայացնի դիմում և նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ, որի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Լիազորված տնտեսական օպերատորը դիմումի և ինքնագնահատման թերթիկի հետ ներկայացնում է դրանցում ներկայացված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսատուրքի և հարկերի վճարման ապահովումը հավաստող փաստաթղթի բնօրինակները, որոնք ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են:

3. Մաքսային մարմինը, հիմք ընդունելով իր տրամադրության տակ եղած, ինչպես նաև այլ պետական մարմիններից և երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունը, մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է անձի նախորդ տարիների ընթացքում իրականացրած գործունեությունը, որի արդյունքում բացահայտված տվյալները համադրվում են անձի ներկայացրած ինքնագնահատման թերթիկում ներառված տեղեկատվության հետ, և կայացվում է որոշում՝

1) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ, եթե դիմում ներկայացրած անձը համապատասխանում է Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին.

2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողից լրացուցիչ տվյալներ պահանջելու, իսկ ներկայացված տվյալները թերի կամ կեղծ լինելու վերաբերյալ մաքսային մարմնի կասկածի առկայության դեպքում` ստուգում իրականացնելու վերաբերյալ:

Սույն մասի 2-րդ կետով նախատեսված գործողությունների ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, մաքսային մարմինը որոշում է կայացնում լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, եթե ստուգումից պարզվում է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը համապատասխանում է Միության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին, կամ այդ կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ, եթե ստուգումից պարզվում է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը չի համապատասխանում Միության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում է կայացվում նաև այն դեպքում, երբ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձը հրաժարվում է տրամադրել մաքսային մարմինների կողմից սույն մասի 2-րդ կետի համաձայն պահանջվող տվյալները:

(52-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։