Հոդված 89. Մաքսային վճարները
Հոդված 89. Մաքսային վճարները
1. Մաքսային վճարներ են համարվում մաքսատուրքը, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և Պետական տուրքը:
2. Միության անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը հաշվարկվում են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերով, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ժամկետներում ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, որոնց համար սահմանված են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:
3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս: Օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր:
4. Մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի և այլ վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(89-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-229-Ն)