Հոդված 12.1. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը
Հոդված 12.1. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը
1. Մաքսային մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:
2. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթը մաքսային մարմինն իրականացնում է գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
3. Մաքսային մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթն իրականացնում են մաքսային մարմնի անունից:
4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:
(12.1-ին հոդվածը լրաց. 06.07.22 ՀՕ-323-Ն)
(06.07.22 ՀՕ-323-Ն օրենքն ունի անցումային դրույթ)