Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 22 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 149. Փոխադրողի պարտականությունները Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և արտահանման դեպքերում

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 149. Փոխադրողի պարտականությունները Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և արտահանման դեպքերում

1. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում փոխադրողը պարտավոր է՝

1) ապրանքներն առաքել ներմուծման վայր.

2) ապրանքները ներկայացնել մաքսային մարմին.

3) մաքսային մարմին ներկայացնել այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ցանկը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 159-րդ հոդվածով.

4) ներկայացնել սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող հավաստագրեր, թույլտվություններ, լիցենզիաներ կամ այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ այդ փաստաթղթերի ներկայացումը ներմուծման վայրում նախատեսված լինելու դեպքում.

5) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնել կամ դրանց հայտարարագրմանը կամ մաքսային ձևակերպումներին ուղղված գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված գործողությունները կարող են իրականացվել նաև լիազորված այլ անձանց կողմից:

3. Անհաղթահարելի ուժի ազդեցության, վթարի կամ ներմուծման վայր ապրանքների ժամանմանը խոչընդոտող այլ դեպքերում փոխադրողը պարտավոր է ձեռնարկել Միության մաքսային օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված միջոցները։

4. Փաստաթղթերը և տեղեկությունները ներմուծման վայրում փոխադրողի անունից կարող է ներկայացնել փոխադրողի լիազորած անձը:

5. Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման դեպքում փոխադրողը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել Միության մաքսային օրենսգրքի 159-րդ և 163-րդ հոդվածներով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները։ Սույն մասով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները փոխադրողի անունից կարող է ներկայացնել նրա լիազորած այլ անձ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։