Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 27 · «ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 180. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառումը ապրանքները պայմանական բաց թողնելու դեպքում

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 180. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառումը ապրանքները պայմանական բաց թողնելու դեպքում

1. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներին առնչվող ներմուծման մաքսատուրքերի և հարկերի արտոնությունների կիրառման դեպքում Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար նշված ընթացակարգով կրկնակի ձևակերպում չի պահանջվում` Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան:

2. Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար մաքսատուրքերի և հարկերի վճարման կարգը սահմանված է սույն օրենքով:

3. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` պայմանական բաց թողնված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվում են ապրանքների պայմանական բաց թողնումն իրականացրած մաքսային մարմին: Մաքսային մարմինն ընդունում է այդ փաստաթղթերը հայտարարատուի դիմումի հիման վրա, որում նշվում է ապրանքների հայտարարագրի գրանցման համարը: Հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը պարտավոր է տրամադրել փաստաթղթերի ընդունման մասին գրավոր հավաստում:

4. Ապրանքների մաքսատուրքի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման հիմքերով սահմանված` ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները դադարում են ապրանքները բաց թողնելուց երեք տարի հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։