Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 29 · «մաքսային տարանցում» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 183. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 183. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Մաքսային մարմինները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում չեն պահանջում Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման մասին որոշում ընդունելու դեպքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով: Մաքսային ուղեկցման դեպքում գանձվում է Պետական տուրք` սույն օրենքի 14-րդ գլխով սահմանված չափով և ժամկետներում:

4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցումն իրականացնում են մաքսային մարմինները:

5. Մաքսային մարմինները կարող են սահմանել փոխադրման երթուղիներ Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով և պայմաններով: Կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների տեղափոխման երթուղիներ:

(183-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն, 14.11.19 ՀՕ-229-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։