ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 34 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 216. Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետները
Հոդված 216. Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետները
1. Ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով: Ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը երկու տարուց պակաս է, ապա կոմիտեն հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով:
2. Կոմիտեն ուսումնասիրում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին տեղեկացնում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին։
(216-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)