ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 34 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 218. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի կիրառման սահմանափակումները
Հոդված 218. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի կիրառման սահմանափակումները
1. Եթե ապրանքների ժամանակավոր ներմուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների կողմից կիրառվում են օրենքով նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր ներմուծումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են: