ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 37 · «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 228. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը)
Հոդված 228. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը)
1. Նախկինում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ ենթակետին համապատասխան, «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարված գումարները վերադարձվում (հաշվանցվում) են սույն օրենքի 17-րդ գլխով սահմանված կարգով, եթե այդ ապրանքները փաստացի արտահանվել են Միության տարածքից: