Հոդված 6. Մաքսային մարմինները
Հոդված 6. Մաքսային մարմինները
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`
1) կոմիտեն.
2) կոմիտեի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.
3) կոմիտեի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված:
3. (նախադասությունը հանվել է 23.03.18 ՀՕ-264-Ն) Մաքսային մարմինները տեղակայվում են Կառավարության սահմանած վայրերում:
4. Կառավարությունը կարող է ստեղծել՝
1) մասնագիտացված մաքսատներ և մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենքով մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների և (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով.
2) տարածաշրջանային մաքսատներ, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են Կառավարության սահմանած տարածաշրջաններում:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-264-Ն)