Հոդված 65. Ապրանքների ծագման երկրի որոշումը
Հոդված 65. Ապրանքների ծագման երկրի որոշումը
1. Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն գլխով սահմանված չափանիշների: Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, Մաքսային միությունը, աշխարհի կամ որևէ երկրի տարածաշրջանը:
2. Միության անդամ չհանդիսացող պետություններից ծագող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս դրանց ծագման երկրների որոշումն իրականացվում է Միության անդամ պետությունների կնքած միջազգային համաձայնագրի և Միության մաքսային օրենսգրքի 7-րդ գլխի համաձայն:
3. Միության տարածքում տեղափոխվող, Միության անդամ պետություններից ծագող ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Անկախ Պետությունների Համագործակցության ազատ առևտրի գոտու շրջանակներում կնքված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կանոններով, եթե Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
4. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշումը և ապրանքներին տրամադրվող` արտոնյալ ծագման կարգավիճակը հաստատող հավաստագրի կամ վկայականի տրամադրումը իրականացնում է Կառավարության լիազոր մարմինը` սույն օրենքով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, իսկ այդ ապրանքների դասակարգումը, ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, իրականացնում է մաքսային մարմինը:
5. Ապրանքի ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Հայտարարագրման ժամանակ ապրանքների ծագման երկիրը որոշում է հայտարարատուն, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմինը: Ապրանքների ծագման երկիրը հայտարարագրում է հայտարարատուն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:
(65-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)