Հոդված 11. Աշխատանքի դյուրացումը և հյուպատոսական հիմնարկների ու դրանց աշխատակիցների պաշտպանությունը
Հոդված 11. Աշխատանքի դյուրացումը և հյուպատոսական հիմնարկների ու դրանց աշխատակիցների պաշտպանությունը
Նստավայր պետությունը ապահովում է բոլոր պայմանները հյուպատոսական հիմնարկի կողմից իր գործառույթների կատարման համար: Նա ապահովում է հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների պաշտպանությունը և ձեռնարկում է բոլոր պատշաճ միջոցները, որպեսզի հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները կարողանան կատարել իրենց պարտականությունները և օգտվեն սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա իրենց տրամադրված արտոնություններից և անձեռնմխելիությունից: