Հոդված 15. Հյուպատոսական շինությունների ազատումը հարկերից և գանձումներից
Հոդված 15. Հյուպատոսական շինությունների ազատումը հարկերից և գանձումներից
1. Հյուպատոսական շինությունները, որոնց սեփականատերը կամ վարձակալը Ներկայացվող պետությունն է կամ նրա անունից գործող ցանկացած անձ, ազատվում են բոլոր պետական, շրջանային կամ տեղական (մունիցիպալ) հարկերից ու գանձումներից, բացի նրանցից, որոնք հանդիսանում են վճար սպասարկման կոնկրետ տեսակների համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերից ազատումը չի տարածվում այն գանձումների և հարկերի վրա, որոնք, Նստավայր պետության օրենսդրության համաձայն, գանձվում են Ներկայացվող պետության կամ նրա անունից գործող անձի հետ պայմանագիր կնքած անձանցից: