Անցնել բովանդակությանը

Հոդված 47. Ներկայացվող պետության օդանավերին օգնություն ցուցաբերելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47. Ներկայացվող պետության օդանավերին օգնություն ցուցաբերելը

1. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի հյուպատոսական շրջանի սահաններում համապատասխան օգնություն և օժանդակություն ցուցաբերել Ներկայացվող պետության այն օդանավերին, որոնք գտնվում են Նստավայր պետության օդանավակայաններում:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի բարձրանալ օդանավ, կապ հաստատել և կապ պահպանել այդ օդանավի հրամանատարի և անձնակազմի անդամների հետ՝ Նստավայր պետության օրենսդրության համապատասխան:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է դիմել Նստավայր պետության իրավասու մարմիններին և խնդրել նրանց աջակցությունը իր այն գործառույթները իրականացնելիս, որոնք վերաբերում են Ներկայացվող պետության օդանավին, ինչպես նաև հրամանատարին, անձնակազմի անդամներին և ուղևորներին վերաբերող բոլոր հարցերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։