Հոդված 28. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների կամ նրանց ընտանիքների անդամների ժառանգական գույքը
Հոդված 28. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների կամ նրանց ընտանիքների անդամների ժառանգական գույքը
Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում Նստավայր պետությունը.
ա) թույլատրում է մահացած անձի շարժական գույքի արտահանումը, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել Նստավայր պետությունում, և որի արտահանումը արգելված է եղել նրա մահվան պահին,
բ) չի գանձում ժառանգության վրա դրվող պետական, շրջանային կամ տեղական /մունիցիպալ/ հարկեր կամ շարժական գույքի ժառանգման հետ կապված տուրքեր, որը գտնվում է Նստավայր պետությունում՝ բացառապես մահացած անձի՝ այդ պետությունում որպես հյուպատոսական հիմնարկի աշխատող կամ նրա ընտանիքի անդամ գտնվելու կապակցությամբ: