Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Հաղորդակցման ազատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Հաղորդակցման ազատություն

1. Նստավայր պետությունը թույլատրում և պաշտպանում է հյուպատոսական հիմնարկի հաղորդակցման ազատությունը իր գործառույթների կատարման ժամանակ: Ներկայացվող պետության Կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և մյուս հյուպատոսական հիմնարկների հետ հաղորդակցվելիս, որտեղ էլ դրանք գտնվեն, հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել հաղորդակցման բոլոր հարմար միջոցներից, ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և գաղտնագրված կամ ծածկագրված ճեպագրերը: Սակայն հյուպատոսական հիմնարկը իրավունք ունի ռադիոհաղորդիչ տեղակայել և դրանից օգտվել միայն Նստավայր պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունը անձեռնմխելի է: Պաշտոնական գրագրություն նշանակում է հյուպատոսական հիմնարկին և նրա գործառույթներին վերաբերող ամբողջ գրագրությունը:

3. Հյուպատոսական փոստը պետք է կրի այն տեսանելի արտաքին նշանները, որոնք բնութագրում են այն և կարող է պարունակել միայն պաշտոնական գրագրություն ու փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:

4. Հյուպատոսական փոստը ենթակա չէ բացման և առգրավման: Սակայն այն դեպքերում, երբ Նստավայր պետության իրավասու մարմինները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ փոստը սույն հոդվածի 3-րդ կետում թվարկված գրագրությունից, փաստաթղթերից կամ առարկաներից բացի պարունակում է ինչ-որ այլ բան, նրանք կարող են պահանջել, որ ծանրոցը բացվի իրենց ներկայությամբ՝ Ներկայացվող պետության լիազորված ներկայացուցչի կողմից: Այն դեպքում, երբ Ներկայացվող պետության մարմինները հրաժարվում են կատարել այդ պահանջը, փոստը վերադարձվում է առաքման վայր:

5. Հյուպատոսական սուրհանդակին տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որի մեջ նշվում են նրա կարգավիճակը և հյուպատոսական փոստը կազմող փաթեթների քանակը: Բացառությամբ այն դեպքերի, երբ կա Նստավայր պետության համաձայնությունը, նա չի կարող լինել ոչ Նստավայր պետության քաղաքացի, ոչ էլ Նստավայր պետությունում մշտապես բնակվող անձ, եթե նա Ներկայացվող պետության քաղաքացի չէ: Իր գործառույթները կատարելիս հյուպատոսական սուրհանդակը գտնվում է Նստավայր պետության պաշտպանության ներքո: Նա օգտվում է անձնական անձեռնմխելիությունից և ենթակա չէ որևէ ձևով ձերբակալման կամ կալանավորման:

6. Ներկայացվող պետությունը, նրա դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկները կարող են նշանակել հատուկ հյուպատոսական սուրհանդակներ` ad hoc:

Նման դեպքերում ևս կիրառվում են սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները՝ այն բացառությամբ, որ նրանում հիշատակված արտոնությունները դադարում են իրեն վստահված հյուպատոսական փոստը այդպիսի սուրհանդակի կողմից տեղ հասցվելու պահին:

7. Հյուպատոսական փոստը կարող է վստահվել այն օդանավի հրամանատարին կամ նավի հրամանատարին, որը ուղևորվում է այն կետը, որտեղ ժամանելը թույլատրված է: Օդանավի կամ նավի հրամանատարին տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որի մեջ նշվում է հյուպատոսական փոստը կազմող տեղերի քանակը, սակայն նա հյուպատոսական սուրհանդակ չի համարվում:

Հյուպատոսական հիմնարկը կարող է իր աշխատակիցներից մեկին ուղարկել օդանավի կամ նավի հրամանատարից հյուպատոսական փոստը անմիջականորեն և անարգել ընդունելու կամ նրան այդ փոստը հանձնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։