Հոդված 56. Հյուպատոսական շինությունների և արխիվի, ինչպես նաև ներկայացվող պետության շահերի պաշտպանությունը բացառիկ հանգամանքներում
Հոդված 56. Հյուպատոսական շինությունների և արխիվի, ինչպես նաև ներկայացվող պետության շահերի պաշտպանությունը բացառիկ հանգամանքներում
1. Պայմանավորվող կողմերի միջև հյուպատոսական հարաբերությունների խզման դեպքում՝
ա) Նստավայր պետությունը անգամ զինված հակամարտության դեպքում պարտավոր է հարգել և պահպանել հյուպատոսական շինությունները, պահպանել հյուպատոսական հիմնարկի գույքն ու հյուպատոսական արխիվը,
բ) Ներկայացվող պետությունը կարող է հյուպատոսական շինությունների, նրանցում գտնվող գույքի և հյուպատոսական արխիվի պահպանությունը վստահել երրորդ պետության, որն ընդունելի է Նստավայր պետության համար,
գ) Ներկայացվող պետությունը կարող է իր և իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել երրորդ պետության, որն ընդունելի է Նստավայր պետության համար:
2. Հյուպատոսական հիմնարկը ժամանակավորապես կամ վերջնականապես փակելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները: Բացի դրանից՝
ա) եթե Ներկայացվող պետությունը Նստավայր պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն, բայց այդ պետության տարածքում ունի այլ հյուպատոսական հիմնարկ, այդ հյուպատոսական հիմնարկին կարող է վստահվել փակված հյուպատոսական հիմնարկի շինությունների պահպանությունը՝ նրանցում գտնվող գույքի և հյուպատոսական արխիվի հետ միասին, և, Նստավայր պետության համաձայնությամբ, հյուպատոսական գործառույթների կատարումը այդ հյուպատոսական հիմնարկի շրջանում,
բ) եթե Ներկայացվող պետությունը Նստավայր պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ այլ հյուպատոսական հիմնարկ, կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի դրույթները: