Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Պետական դրոշի և զինանշանի օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Պետական դրոշի և զինանշանի օգտագործումը

1. Ներկայացվող պետությունը իրավունք ունի Նստավայր պետությունում օգտագործել իր պետական դրոշը և զինանշանը՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Ներկայացվող պետության պետական դրոշը կարող է կախվել և նրա պետական զինանշանը տեղադրվել հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքին, շենքի մուտքին, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարի բնակավայրին, և, երբ դա կապված է ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա փոխադրամիջոցների վրա:

3. Սույն հոդվածում նախատեսված իրավունքները իրականացնելիս Ներկայացվող պետությունը պահպանում է Նստավայր պետության օրենսդրությունը և սովորույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։