Հոդված 23. Օտարերկրացիների ազատումը գրանցումից և բնակության թույլտվություն ստանալուց
Հոդված 23. Օտարերկրացիների ազատումը գրանցումից և բնակության թույլտվություն ստանալուց
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողները և նրանց ընտանիքների անդամները ազատվում են օտարերկրացիների գրանցման վերաբերյալ Նստավայր պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարտականություններից և բնակության թույլտվություն ստանալուց:
2. Նստավայր պետությունը հյուպատոսական հիմնարկի բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին տալիս է անձի վկայական, որը հաստատում է հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների կարգավիճակը:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, սակայն, այն հյուպատոսական ծառայողի նկատմամբ, որը չի հանդիսանում Ներկայացվող պետության հաստիքային ծառայող կամ Նստավայր պետությունում եկամուտներ ստանալու նպատակով զբաղվում է մասնավոր գործունեությամբ, ինչպես նաև նման ծառայողի ընտանիքի անդամի նկատմամբ: