Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Հյուպատոսական արտոնությունների և անձեռնմխելիության սկիզբն ու ավարտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Հյուպատոսական արտոնությունների և անձեռնմխելիության սկիզբն ու ավարտը

1. Հյուպատոսական հիմնարկի յուրաքանչյուր աշխատակից օգտվում է սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից Նստավայր պետություն մուտք գործելու պահից, նշանակման վայր ուղևորվելիս կամ, եթե նա արդեն գտնվում է այդ տարածքում, հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունները ստանձնելու պահից:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամները և նրա մասնավոր տնային աշխատողները սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվում են հյուպատոսական հիմնարկի աշխատակցին արտոնություններ և անձեռնմխելիություն տրամադրելու պահից, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կամ Նստավայր պետության տարածք նրանց մուտք գործելու պահից կամ էլ այն պահից, երբ նրանք դարձել են նրա ընտանիքի անդամներ կամ նրա մասնավոր տնային աշխատողներ՝ կախված այն բանից, թե որն է տեղի ունեցել ավելի ուշ:

3. Երբ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի գործունեությունը դադարում է, նրա արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կամ նրա մասնավոր տնային աշխատողի արտոնություններն ու անձեռնմխելիությունը սովորաբար դադարում են այն պահին, երբ տվյալ անձը հեռանում է Նստավայր պետությունից, կամ՝ հեռանալու համար ընդունելի ժամկետն անցնելուց հետո՝ կախված այն բանից, թե այդ պահերից որը կլինի ավելի շուտ. սակայն մինչև այդ պահը նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը շարունակում են պահպանվել նույնիսկ ռազմական հակամարտության դեպքում: Ինչ վերաբերում է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված անձանց, նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը դադարում են, երբ նրանք դադարում են լինել հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամներ կամ թողնում են նրա մոտ իրենց ծառայությունը, սակայն այն վերապահումով, որ եթե այդպիսի անձինք մտադրվում են Նստավայր պետությունից հեռանալ ընդունելի ժամկետում, ապա նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը պահպանվում են մինչև նրանց մեկնելու պահը:

4. Սակայն հյուպատոսական պաշտոնատար անձի կամ հյուպատոսական ծառայողի կողմից իրենց պարտականությունների իրականացման ընթացքում կատարվող գործողությունների առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունը շարունակում է պահպանվել առանց որևէ ժամկետով սահմանափակման:

5. Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները շարունակում են իրենց շնորհված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվել մինչև Նստավայր պետությունից իրենց մեկնելու պահը կամ մինչև մեկնելու համար ընդունելի ժամկետի լրանալը՝ կախված այն բանից, թե այդ պահերից որն ավելի շուտ կլինի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։