Անցնել բովանդակությանը

Հոդված 34. Հյուպատոսական գործառույթների կատարումը դիվանագիտական ներկայացուցչության կողմից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Հյուպատոսական գործառույթների կատարումը դիվանագիտական ներկայացուցչության կողմից

1. Սույն Կոնվենցիայի դրույթները, այն չափով, ինչ չափով դա բխում է համատեքստից, նաև կիրառվում են դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական գործառույթների կատարման դեպքերում:

2. Դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների ազգանունները և անունները, որոնց հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարում, հայտնվում են Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին:

3. Հյուպատոսական գործառույթներ կատարելիս դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է Նստավայր պետության ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանություններին դիմել այն չափով, ինչ չափով դա թույլատրում են Նստավայր պետության օրենսդրությունը և սովորույթները:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների արտոնությունները և անձեռնմխելիությունը շարունակում են կարգավորվել դիվանագիտական հարաբերություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։