Հոդված 48. Հրամանատարին և անձնակազմի անդամներին օգնություն ցուցաբերելը
Հոդված 48. Հրամանատարին և անձնակազմի անդամներին օգնություն ցուցաբերելը
1. Այնքանով, որքանով ներքոհիշյալ գործողությունները չեն հակասում Նստավայր պետության օրենսդրությանը, հյուպատոսական պաշտոնատար անձը հյուպատոսական շրջանի սահմաններում իրավունք ունի.
ա) քննել Ներկայացվող պետության օդանավում պատահած ցանկացած միջադեպ, այդ միջադեպի հետ կապված՝ հարցաքննել հրամանատարին և անձնակազմի ցանկացած անդամի, ստուգել թռիչքային փաստաթղթերը, ընդունել դիմումներ, տեղեկություններ ստանալ օդանավի չվերթի և վերջնակետի վերաբերյալ, ինչպես նաև օգնություն ցույց տալ օդանավի թռիչքի, վայրէջքի և կանգառի կազմակերպման կապակցությամբ,
բ) լուծել հրամանատարի և անձնակազմի անդամների միջև վեճեր,
գ) հնարավորության դեպքում ապահովել Ներկայացվող պետության քաղաքացիներ հանդիսացող հրամանատարի, անձնակազմի անդամների կամ ուղևորների բժշկական սպասարկումը և միջոցներ ձեռնարկել Ներկայացվող պետություն նրանց վերադառնալու համար,
դ) Ներկայացվող պետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած դիմում կամ այլ փաստաթուղթ ստանալ, կազմել, հաստատել կամ երկարացնել գործողության ժամկետը Ներկայացվող պետության օդանավի, նրա անձնակազմի, ուղևորների կամ բեռի կապակցությամբ,
ե) ձեռնարկել այլ միջոցներ` օդագնացության առնչությամբ Ներկայացվող պետության օրենսդրությունը պահպանելու համար:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի, Նստավայր պետության օրենսդրության համապատասխան, ուղեկցել հրամանատարին կամ անձնակազմի ցանկացած անդամի Նստավայր պետության դատարան կամ այլ իրավասու մարմիններ՝ նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: