Հոդված 26. Հարկերից ազատում
Հոդված 26. Հարկերից ազատում
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական ծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները ազատվում են բոլոր հարկերից և գանձումներից` անձնական ու գույքային, պետական, շրջանային և տեղական /մունիցիպալ/, բացառությամբ՝
ա) անուղղակի հարկերի, որոնք սովորաբար ներառվում են ապրանքների կամ սպասարկման արժեքի մեջ,
բ) Նստավայր պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի գանձումներից և հարկերից՝ 15-րդ հոդվածի դրույթներով նախատեսված բացառություններով,
գ) ժառանգական գույքի հարկերի կամ գույքի փոխանցման հետ կապված հարկերի, որոնք Նստավայր պետությունը գանձում է այն բացառություններով, որոնք նախատեսված են 28-րդ հոդվածի «բ» կետի դրույթներով,
դ) մասնավոր եկամուտների հարկերի և գանձումների, այդ թվում՝ կապիտալի տոկոսները, որոնց աղբյուրը գտնվում է Նստավայր պետությունում, և առևտրական ու ֆինանսական ձեռնարկությունների մեջ ներդրվող կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտների վրա դրվող հարկերի,
ե) սպասարկման կոնկրետ տեսակների դիմաց գանձվող վճարների,
զ) գրանցման, դատական գանձումների, հիպոթեքային տուրքերի և դրոշմատուրքերի՝ 15-րդ հոդվածի դրույթներով նախատեսված բացառություններով:
2. Սպասարկող անձնակազմի աշխատակիցները ազատվում են իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձի վրա դրվող հարկերից և գանձումներից:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները, որոնք վարձում են այնպիսի անձանց, որոնց աշխատավարձը Նստավայր պետությունում ազատված չէ եկամտահարկից, պետք է կատարեն վարձողների վրա այդ պետության օրենսդրությամբ դրվող պարտավորությունները այն մասով, որը վերաբերում է եկամտահարկի գանձմանը: