Հոդված 8. PERSONA NON GRATA
Հոդված 8. PERSONA NON GRATA
հայտարարված անձինք
1. Նստավայր պետությունը ցանկացած ժամանակ կարող է Ներկայացվող պետությանը ծանուցել, որ հյուպատոսական հիմնարկի այս կամ այն պաշտոնատար անձը հայտարարված է persona non grata, կամ որ հյուպատոսական անձնակազմի աշխատակիցներից որևէ մեկը անընդունելի է: Նման դեպքում Ներկայացվող պետությունը պետք է խելամիտ ժամկետներում հետ կանչի համապատասխան անձին կամ դադարեցնի նրա գործառույթները հյուպատոսական հիմնարկում:
2. Եթե Ներկայացվող պետությունը հրաժարվի կատարել կամ ընդունելի ժամկետում չկատարի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված իր պարտականությունները, ապա Նստավայր պետությունը կարող է, համապատասխանաբար, չեղյալ համարել տվյալ անձի էկզեկվատուրան կամ չհամարել նրան հյուպատոսական անձնակազմի աշխատակից:
3. Որպես հյուպատոսական հիմնարկի աշխատակից նշանակված անձը կարող է անընդունելի հայտարարվել նախքան Նստավայր պետության տարածք ժամանելը կամ, եթե նա արդեն գտնվում է այդ պետության տարածքում, նախքան հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունների կատարմանն անցնելը: Ներկայացվող պետությունը նման բոլոր դեպքերում չեղյալ է համարում նրա նշանակումը:
4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված դեպքերում Նստավայր պետությունը պարտավոր չէ Ներկայացվող պետությանը հայտնել իր որոշման դրդապատճառների մասին: