Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Անձեռնմխելիություն իրավազորությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Անձեռնմխելիություն իրավազորությունից

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Նստավայր պետությունում օգտվում են քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, բացառությամբ հետևյալ քաղաքացիական հայցերի՝

ա) որոնք բխում են հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից կնքված պայմանագրերից, ըստ որոնց նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով պարտավորություններ չեն ստանձնել որպես Ներկայացվող պետության գործակալ,

բ) որոնք վերաբերում են երրորդ կողմին՝ ճանապարհային փոխադրամիջոցի, նավի կամ օդանավի կողմից Նստավայր պետությունում պատճառված վնասին,

գ) գույքային հայցերի, որոնք վերաբերում են Նստավայր պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքին, եթե նա չի տիրապետում այդ գույքին Ներկայացվող պետության անունից,

դ) որոնք վերաբերում են այն ժառանգությանը, որի նկատմամբ հյուպատոսական պաշտոնատար անձը հանդես է գալիս որպես կտակի կատարող, հոգաբարձու, ժառանգ կամ հրիտակառու՝ ոչ թե Ներկայացվող պետության անունից, այլ որպես մասնավոր անձ,

ե) որոնք բխում են ալիմենտային պարտականություններից:

2. Հյուպատոսական ծառայողները, իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում իրականացվող գործունեության հետ կապված, օգտվում են Նստավայր պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության անձեռնմխելիությունից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական հայցերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։