Անցնել բովանդակությանը

Հոդված 53. Հյուպատոսական գանձումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53. Հյուպատոսական գանձումներ

1. Հյուպատոսական հիմնարկը իրավունք ունի Նստավայր պետության տարածքում կատարել հյուպատոսական գանձումներ, որոնք նախատեսված են Ներկայացվող պետության օրենսդրությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գանձված գումարները և նման գումարների ստացման անդորրագրերը Նստավայր պետությունում ազատվում են բոլոր հարկերից և վճարներից:

3. Նստավայր պետությունը հյուպատոսական հիմնարկին թույլ է տալիս նման ձևով հավաքած գումարները փոխանցել նրա պաշտոնական բանկային հաշվի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։