Հոդված 50. Օգնությունը ներկայացվող պետության օդանավերի վնասվելու դեպքում
Հոդված 50. Օգնությունը ներկայացվող պետության օդանավերի վնասվելու դեպքում
1. Եթե Ներկայացվող պետության օդանավը վթարի կամ այլ աղետի է ենթարկվել Նստավայր պետության տարածքում, կամ եթե երրորդ պետության վթարի ենթարկված օդանավի բեռի բաղկացուցիչ մաս կազմող, Ներկայացվող պետության քաղաքացու սեփականություն հանդիսացող ցանկացած առարկա գտնվել է Նստավայր պետության տարածքում կամ փոխանցվել է Նստավայր պետության իշխանություններին, ապա Նստավայր պետության իրավասու մարմինները սեղմ ժամկետներում այդ մասին տեղեկացնում են հյուպատոսական պաշտոնատար անձին և նրան հայտնում են օդանավի ուղևորների, անձնակազմի և նրա բեռի փրկության համար ձեռնարկված միջոցառումների մասին:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ներկայացվող պետության աղետի ենթարկված օդանավին, նրա անձնակազմի անդամներին և այն ուղևորներին, որոնք Ներկայացվող պետության քաղաքացիներ են, ցույց տալ ամեն տեսակի օգնություն: Այդ նպատակով նա կարող է աջակցության համար դիմել Նստավայր պետության իրավասու մարմիններին:
3. Եթե վթարի ենթարկված օդանավը կամ նրան պատկանող ցանկացած այլ առարկա գտնվել է Նստավայր պետության տարածքում, և ոչ օդանավի հրամանատարը, ոչ դրա սեփականատերը կամ նրա գործակալը ի վիճակի չեն տվյալ գույքի պահպանությունը ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կամ կարգադրություններ անել, Ներկայացվող պետության հյուպատոսական պաշտոնատար անձը լիազորված է համարվում սեփականատիրոջ անունից ձեռնարկելու այնպիսի միջոցներ, ինչպիսիք այդ նպատակով կարող էր ձեռնարկել ինքը՝ սեփականատերը: