Անցնել բովանդակությանը

Հոդված 32. Նստավայր պետության քաղաքացիները և այնտեղ մշտապես բնակվող անձինք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Նստավայր պետության քաղաքացիները և այնտեղ մշտապես բնակվող անձինք

1. Եթե հյուպատոսական պաշտոնատար անձանց, որոնք հանդիսանում են Նստավայր պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվում են այնտեղ, Նստավայր պետությունը չի տրամադրում որևէ լրացուցիչ առավելություն, արտոնություն և անձեռնմխելիություն, նրանք օգտվում են միայն 21-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված արտոնություններից և իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած պաշտոնական գործողությունների նկատմամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից և անձնական անձեռնմխելիությունից:

Եթե նման հյուպատոսական պաշտոնատար անձի դեմ քրեական գործ է հարուցվում, դատական քննություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձը ձերբակալված է կամ կալանված, ապա դրանք պետք է այնպես ընթանան, որ նվազագույն չափով խոչընդոտեն հյուպատոսական գործառույթների կատարմանը:

2. Հյուպատոսական հիմնարկի այլ աշխատակիցները, որոնք հանդիսանում են Նստավայր պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվում են այնտեղ, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց ընտանիքների անդամները, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում, օգտվում են առավելություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից այն չափով, որքանով դրանք տրամադրված են իրենց Նստավայր պետության կողմից: Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների ընտանիքների անդամները, որոնք հանդիսանում են Նստավայր պետության քաղաքացիներ կամ մշտապես բնակվում են այնտեղ, նույնպես օգտվում են առավելություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից այն չափով, որքանով դրանք տրամադրված են իրենց Նստավայր պետության կողմից:

Նստավայր պետությունը, սակայն, այդ անձանց նկատմամբ իր իրավազորությունը պետք է իրականացնի այնպես, որ հյուպատոսական հիմնարկի գործառույթների կատարման համար չստեղծի խոչընդոտներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։