Անցնել բովանդակությանը

Հոդված 44. Քաղաքացիական կացության հարցերով գործառույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44. Քաղաքացիական կացության հարցերով գործառույթներ

1. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի.

ա) գրանցել Ներկայացվող պետության քաղաքացիների ծննդյան և մահվան փաստերը,

բ) գրանցել ամուսնությունները՝ պայմանով, որ երկու ամուսնացող կողմերն էլ հանդիսանում են Ներկայացվող պետության քաղաքացիներ, և դա չի հակասում այդ պետության օրենսդրությանը,

գ) ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր Ներկայացվող պետության քաղաքացիների ծննդյան, մահվան և ամուսնության մասին, այդ թվում և՝ փաստաթղթեր ընտանեկան վիճակի փոփոխման մասին, և գրանցել դրանք:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձը տեղեկացնում է Նստավայր պետության իրավասու մարմիններին իր կողմից կատարած գործառույթների մասին, նշված սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում, եթե դա պահանջվում է Նստավայր պետության օրենսդրությամբ:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի դրույթները շահագրգիռ անձանց չեն ազատում Նստավայր պետության օրենսդրությունը պահպանելու պարտավորությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։