Հոդված 5. Հյուպատոսական անձնակազմի աշխատակիցների նշանակումը
Հոդված 5. Հյուպատոսական անձնակազմի աշխատակիցների նշանակումը
1. Ներկայացվող պետությունը կարող է ազատորեն նշանակել հյուպատոսական անձնակազմի աշխատակիցներին՝ բացառությամբ 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
2. Ներկայացվող պետությունը Նստավայր պետությանը նախապես հայտնում է հյուպատոսական հիմնարկի բոլոր պաշտոնատար անձանց, բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, ամբողջական անունն ու ազգանունը, կարգը և դասը, որպեսզի Նստավայր պետությունը ցանկության դեպքում կարողանա իրականացնել սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իր իրավունքները: