Հոդված 25. Սոցիալական ապահովությանը վերաբերող բացառությունը
Հոդված 25. Սոցիալական ապահովությանը վերաբերող բացառությունը
1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի՝ Նստավայր պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ որոշումները չեն տարածվում հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների վրա այն մասով, որը վերաբերում է Ներկայացվող պետության համար նրանց կողմից կատարվող աշխատանքին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բացառությունը տարածվում է նաև այն մասնավոր տնային աշխատողների վրա, որոնք բացառապես ծառայության մեջ են հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների մոտ՝ պայմանով.
ա) որ նրանք Նստավայր պետության քաղաքացիներ չեն և այնտեղ չեն բնակվում մշտապես,
բ) որ նրանց նկատմամբ տարածվում են Ներկայացվող պետությունում կամ երրորդ պետությունում գործող սոցիալական ապահովության դրույթները:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները այնպիսի անձանց վարձելու դեպքում, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված բացառությունները, պետք է կատարեն վարձողների վրա դրվող պարտականությունները՝ համաձայն Նստավայր պետության սոցիալական ապահովության կանոնների:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված բացառությունները չեն խոչընդոտում Նստավայր պետությունում սոցիալական ապահովության համակարգին կամավոր մասնակցությանը՝ պայմանով, որ այդպիսի մասնակցությունը թույլատրված լինի այդ պետության կողմից: