Հոդված 13. Հյուպատոսական շինությունների և հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակարանների անձեռնմխելիությունը
Հոդված 13. Հյուպատոսական շինությունների և հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակարանների անձեռնմխելիությունը
1. Հյուպատոսական շինությունները անձեռնմխելի են՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Նստավայր պետության իրավասու մարմինները կարող են մուտք գործել հյուպատոսական շինությունների այն մասը, որը օգտագործվում է բացառապես հյուպատոսական հիմնարկի աշխատանքի համար՝ միայն Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ դրանցից մեկի կողմից նշանակված անձի՝ որոշակիորեն արտահայտված համաձայնության դեպքում:
3. Նստավայր պետության վրա հատուկ պարտականություն է դրվում՝ բոլոր պատշաճ միջոցները ձեռնարկել հյուպատոսական շինությունները ամեն տեսակի ներխուժումներից կամ վնաս հասցնելուց պաշտպանելու, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի անդորրի խախտումը կամ նրա արժանապատվության վիրավորումը կանխելու համար:
4. Հյուպատոսական շինությունները, նրանց կահավորանքի առարկաները, հյուպատոսական հիմնարկի գույքը, ինչպես նաև փոխադրամիջոցները օգտվում են պետական պաշտպանության կամ հասարակական կարիքների համար ցանկացած տեսակի բռնագրավման անձեռնմխելիությունից:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակարանների նկատմամբ: