Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Հյուպատոսական հիմնարկների բացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Հյուպատոսական հիմնարկների բացումը

1. Նստավայր պետության տարածքում հյուպատոսական հիմնարկը կարող է բացվել միայն այդ պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը, դասը, հյուպատոսական շրջանը, ինչպես նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց քանակը որոշվում են Ներկայացվող և Նստավայր պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:

3. Ներկայացվող պետության կողմից հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի, դասի և հյուպատոսական շրջանի կամ հյուպատոսական պաշտոնատար անձանց քանակի հետագա փոփոխությունները կարող են կատարվել միայն Նստավայր պետության համաձայնությամբ:

4. Նստավայր պետության համաձայնությունը նաև պահանջվում է, եթե որևէ գլխավոր հյուպատոսություն կամ հյուպատոսություն ցանկանում է բացել փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն ոչ այն բնակավայրում, որտեղ ինքը գտնվում է:

5. Նստավայր պետության՝ որոշակիորեն արտահայտված նախնական համաձայնությունը անհրաժեշտ է նաև գոյություն ունեցող հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրից դուրս նրա մաս կազմող գրասենյակի բացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։